Blue Print ապրանքանիշը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերության հայեցակարգը ճապոնական, կորեական և ամերիկյան մեքենաների համար նախատեսված պահեստամասերի մատակարարման  համալիր լուծումն է:

Blue Print արտադրանքը ներառում է 25000 անվանատեսակ, որն առաքվում է ավելի քան 30 եվրոպական երկրներ: Ամբողջ արտադրանքը արտադրված է գործարանային պահեստամասերին համարժեք որակական և տեխնիկական պահանջներով: