Մեր մասին

 

Օվնե ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ-ինՀիմնադրման օրվանից ընկերության գործունեության  ուղղվածությունը եղել է ավտոտեխսպասարկման բնագավառը: Նպատակ ունենալով այդ ոլորտի զարգացման գործընթացում ունենալ կայուն  դեր`ընկերությունը տարեց տարի  ներդրել, կիրառել և շուկային առաջարկել է բնագավառի առաջատար  ընկերությունների տեխնոլոգիաներ, սարքավորումներ, պահեստամասեր և նյութեր: Թանկ գնահատելով իր գործընկերների և հաճախորդների բարձր վստահությունը՝ ընկերության անձնակազմը  ժամանակին զուգընթաց ձգտում է հաստատուն պահել  և զարգացնել  իր մասնագիտական կարողությունները, որոնք նաև ապահովում են ընկերության զարգացման դինամիկ աճ: Այդ գործընթացի հաջողության գրավական է հանդիսանում ընկերության ներկայացուցիչների մասնակցությունը  խոշորագույն ցուցահանդեսներին, գործընկեր ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարներին և ուսուցման պրակտիկ  դասընթացներին: